Քննարկվել է «Ռուբեժ 2008» զորավարժությունը


Ս.թ. մարտի 18-ին Հայաստանի Հանրապետություն են ժամանել Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների, Հավաքական անվտանգության մասին կազմակերպության քարտուղարության, միացյալ շտաբի ներկայացուցիչներ, որոնց նույն օրը ժամը 18:00-ին ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը: Տեղի ունեցած շտաբային բանակցությունների ընթացքում քննարկվել են «Ռուբեժ 2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժության կազմակերպչական և պլանային փաստաթղթերի լրամշակման հարցեր: