Ի ՀԵՃՈՒԿՍ ՕԼԻԳԱՐԽԻ՞


 

ՀԺԱՄ-ն այլևս գոյություն չունի. նախօրեին անսպասելիորեն ի հայտ եկած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ այս կուսակցությունը լուծարվել է և միացել է ՀՀԿ-ին: ՀԺԱՄ-ը թեև հայտարարել է, որ իրենց ծրագրերը հիմնականում արտացոլված են նաև Հանրապետականի ծրագրերում, սակայն մեր աղբյուրները հավաստիացնում են, որ լուծարման որոշումը կայացվել է անհուսությունից: Նրանց հովանավոր օլիգարխի կողմից միջին խավ ձևավորողներին տրված որևէ խոստում այդպես էլ չի իրականացվել: Զուտ այն պատճառով, որ լուծարման որոշումը վերջին պահին, ասել է թե` առաջադրումների փուլում է կայացվել, անհայտ է մնում, թե քանի ՀԺԱՄ-ական ՀՀԿ ցուցակով խորհրդարան կանցնի: Ամեն դեպքում, կուսակցության նախագահ Վ. Մկրտչյանի հարցը լուծված կարելի է համարել:

Ուշագրավ է նաև, որ ՀՀԿ-ին միանալու որոշում ՀԺԱՄ-ում կայացվել է` ի հեճուկս իրենց հովանավոր «ֆլեշ Բարսեղի»: Վերջինս Ռ. Քոչարյանի կադրն է համարվում, ու այս առումով տրամաբանական կլիներ, եթե ՀԺԱՄ-ը ԲՀԿ-ին միանար: Այսինքն, արդեն նախկին ՀԺԱՄ-ականներն իրենց անսպասելի որոշմամբ ինչ-որ առումով նաև վրեժ են լուծել շատ խոստացած, բայց քիչն էլ չարած բենզինային օլիգարխից: