ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ ՎԱՐԿԱԾԸ ԿԱՐԾԵՍ ՃՇՏՎՈՒՄ Է


 

Արդեն նշել ենք, որ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հավակնում է դառնալ կրթության և գիտության նախարար:

Ըստ մեր իրազեկ աղբյուրների, Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի շրջանավարտ, «Խրիմյան Հայրիկի մանկավարժական հայացքները» թեմայով ատենախոսություն պաշտպանած Հեղինե Բիշարյանի համար համակողմանի աշխատանքներ է կատարում Արթուր Բաղդասարյանը` ամեն կերպ հասնելու իր և տիկին Բիշարյանի նպատակների իրագործմանը:

ՕԵԿ-ում քննարկվում է նաև ԱԺ խմբակցության ղեկավարի հարցը: Այժմ այդ տեղի համար պայքարում են Խաչիկ Հարությունյանը և Հովհաննես Մարգարյանը: Սակայն չի բացառվում, որ Արթուր Բաղդասարյանը կայացնի միանգամայն անսպասելի որոշում: