Տիեզերական սեքսը կարող է մահացու լինել


 

Դե, եթե մարդկությունը որոշել է յուրացնել տիեզերքը, ուրեմն նաև բազմանալու պայմանները պետք է կարևորի: Բայց դա կարծես անկարելիության «ոլորտում» է:

Որքան էլ գիտական ֆանտաստիկան սյուժեներ է գրում, թե մարդիկ երջանիկ ընտանիքներ են ստեղծում և զավակներ ծնում աստղագնացներում, ուղեծրային կայարաններում ու նույնիսկ այլ մոլորակներում, գիտնականները ճիշտ հակառակն են փաստում. «երկրային սիրո» հանդեպ տիեզերքը չարակամ է: Հետազոտությունները ցույց են տվել, որ տիեզերքում սեքսն անդառնալիորեն վնասում է առողջությունը: Մարդկանց վրա այս առումով փորձեր չեն կատարվել. սա պնդում են NASA-ի մասնագետներն ու ռուսաստանյաց իշխանությունները: Մինչդեռ լրատվամիջոցներում այլ «շշուկներ» են շրջում` թե իբր խորհրդային տիեզերագնացներն ոււ ամերիկյան աստղանավորդները սեքսով են զբաղվել և փորձել են ուղեծրում երեխաներ սաղմնավորել: Այս խոսակցությունները կարող են և ճշմարիտ լինել, որովհետև գիտական եզրահանգումը չի կարող սոսկ ենթադրություն լինել:

Ի դեպ, պնդողներ կան, որ մարդկանցից զատ նաև կենդանիներ ու բուսականություն է փորձարկվել: Բոլոր փորձերում գրավիտացիոն (տիեզերական ձգողականության) փոփոխությունները վնասել են բջիջները:

Այսուհանդերձ, հավանաբար գալիք տարի կսկսվեն դեպի տիեզերք զբոսաշրջային թռիչքները, որոնք ծրագրել է բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը: Նրա ղեկավարած ընկերությունն օրերս հերքել է, թե իրենք 1 միլիոն դոլար են խոստացել «տիեզերական պոռնո» ֆիլմում նկարահանվելուն: