Հայկան ազգանունով, ոչ հայի անվամբ վրաստանցի «օրենքով գողը»


 

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը նրան «հայտնի օրենքով գող» է որակել` հաղորդելով, որ ՌԴ-ն Վրաստան է արտաքսել քրեական հեղինակություն Ջեմալ Մամոյանին: Քրեական շրջանակներում նա ճանաչված է որպես «Թբիլիսցի Ջեկո»:

Ջ. Մամոյանը 4 տարի բանտարկված է եղել Մագադանում` ապօրինի թմրանյութեր շրջանառելու համար:

ՆԳՆ տվյալներով` նա Ռուսաստանում հայտնվել է 7 տարի առաջ, իբր բուժման նպատակով: 2009-ին ձերբակալվել է.

- Մամոյանը Մագադանից ուղարկվեց Մոսկվայի մարզի հատուկ ընդունիչ-բաշխիչ հաստատություն, որտեղից ինքնաթիռով ուղարկվեց Վրաստան,- տեղեկացրել են ՆԳՆ-ում:

Թմրանյութերից բացի, «Թբիլիսցի Ջեկոն» բազմիցս տույժերի է ենթարկվել` անձնագրային ռեժիմի խախտման և իրավիճակը ապակայունացնելու փորձերի համար: Արդարադա տության նախարարությունն էլ միջնորդել է` աննպատակարմար դիտել նրա ներկայությունը Ռուսաստանի տարածքում: