Աշխարհի տարեցներից երկուսը


Նրանք իրար չեն էլ ճանաչում, սակայն իրենց մահկանացուն կնքել են նույն օրը: Մեկը` ինքնասպանությամբ, մյուսը` բնական մահով: Ծնվել ենք, որ մեռնենք Այսպես հաճախ է ասել ամերիկացի Ուոլտեր Բրյունինգը, ով օրեր առաջ մահացավ` 114 տարեկան հասակում: Մոլորակի այս ամենատարեցի երկարակեցությունը պաշտոնապես ամրագրվել է հավաստագրով: Բրյունինգը միշտ հիշել է իր պապի պատմածները` 1860¬ական թթ. ԱՄՆ¬ում քաղաքացիական պատերազմի ժամանակ արյունալի կոտորածները: Վերջին տարիներին նա ապրել է Մոնտանայում և ասել է, որ ամենից ավելի շատ կցանկանար, որպեսզի Իրաքում ու Աֆղանստանում ավարտվեին պատերազմները: Իր ամուր առողջության ու երկարակեցության նախապայմանը ծերունին համարել է սնվելու խիստ ռեժիմը` օրը երկու անգամ: - Այս երկրում քանի՞ մարդ է ասում, թե չի կարողանում քաշ գցել,¬ անցյալ աշնանը հարցրել է նա` «Ասսոշիեյթեդ պրես» գործակալությանը տված հարցազրույցում:¬ Այդ մարդկանց ես ասում եմ` սննդակարգ պահեք, և կտեսնեք, որ միանգամից ֆիզիկական լավ վիճակում կհայտնվեք ու ձեզ լավ կզգաք: 1980¬ից նա ապրել է ծերերի տանը: Կինը` Ագնես Տուկին, ում հետ Ուոլտերն ապրել է 35 տարի, մահացելէ է 1957 թ.: Նրանք երեխաներ չեն ունեցել: - Իրար հետ մենք մեզ լավ էինք զգում,¬ միշտ հիշել է Բրյունինգը:¬ Նա չէր սիրում փող ծախսել: Մահվան ու վախճանի մասին խոսելիս, Ըկ-ին տված հարցազրույցում նա ասել է. - Ինչ¬որ ժամանակ մենք բոլորս մեռնելու ենք: Ոմանք վախենում են մահից: Երբեք մի վախեցեք` մեռնելուց: Որովհետև դուք ծնվել եք, որպեսզի մեռնեք: