Ընդդեմ ՆԱՏՕ¬ի և Քադաֆիի


«Ալ-Քաիդա»¬ի առաջնորդի մերձավորագույն զինակից Այման ազ¬Զավահրին Հյուսիսային Աֆրիկայի մուսուլմաններին կոչ է արել` պայքարի ելնել ընդդեմ Լիբիայում ՆԱՏՕ¬ի ուժերի (հաղորդել է «Ռոյթեր» գործակալությունը` մեջբերելով Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ուսումնասիրման ինստիտուտի տեղեկատվութ յունը): - Ես ցանկանում եմ Լիբիայի, Թունիսի, Ալժիրի և իսլամական մյուս պետությունների մեր եղբայր¬մուսուլմանների ուշադրությունը հրավիրել այն իրողության վրա, որ եթե ամերիկացիներն ու ՆԱՏՕ¬ի զորքերը իջեցվեն Լիբիա, նրա հարևանները Եգիպտոսում, Թունիսում, Ալժիրում և իսլամական մյուս պետություններում պետք է պայքարի ելնեն ընդդեմ Քադաֆիի վարձկանների ու ՆԱՏՕ¬ի զինվորների,¬ ազ¬Զավահրիի հայտարարությունը հաղորդել է SITE¬ն: Այս հայտարարությունը տեսագրվել է դեռևս Լիբիայի դեմ արևմտյան կոալիցիայի հարձակումից առաջ: Փետրվարի կեսերին Լիբիայում զանգվածային ցույցեր էին սկսվել` երկիրն ավելի քան 40 տարի կառավարող Մուամար Քադաֆիի հեռանալու պահանջով: Այդ ցույցերը վերածվել էին զինված հակամարտության` կառավարական ուժերի և խռովարարների միջև: Իսկ արդեն մարտի 17¬ին ՄԱԿ¬ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց` հյուսիսաֆրիկյան այդ երկրում արտասահմանյան ռազմական միջամտության հնարավորություն ընձեռելով: