Կեսը մանրէակիր


Արիզոնացի փորձագետներն արձանագրել են, որ ամերիկյան սուպերմարկետներում վաճառվող մսամթերքի կեսը վարակված է ստաֆիլակոկով: Նրանք հետազոտել են Չիկագոյի, Լոս¬Անջելեսի, Վաշտինգտոնի (Արիզոնայի նահանգ), Ֆլեգստաֆի և Ֆորտ Լոդերդեյլի (Ֆլորդիա) մթերային խանութներից գնված մսամթերքները, և` - Մեր կատարած ուսումնասիրությունները վկայում են, որ մեր երկրում մսի և թռչնամսի մեծ մասը վարակված է դեղորայքի նկատմամբ կայուն մանրէներով,¬ հայտարարել է հետազոտողներից մեկը` Պոլ Կայմը:¬ Հիմա անհրաժեշտ է պարզել, թե ինչ վտանգ է դա պարունակում սպառողների համար: Ստաֆիլակոկի մանրէակիր է առողջ մարդկանց 1/4¬ը: Փորձագետների կարծիքով` դա ամերիկյան ֆերմաներում և սննդարդյունաբերական ձեռնարկություններում ոչ բավարար մանրէազերծման արդյունք է: Այդ բացիլով վարակվելը կարող է հանգեցնել դժվարապաքինելի հիվանդությունների. այդ թվում` թոքաբորբի և սակավարյունութ յան: Մասնագետները չեն բացառել, որ մսի մեջ ստաֆիլակոկի առկայությունը կարող է կենդանիների կերերի մեջ հակաբիոտիկներ ավելացնելու հետևանք լինել. հենց այդ պատճառով էլ բացիլները կայուն են դեղամիջոցների հանդեպ: