Յուլյան ու մաֆիան


Ուկրաինայի էքս¬վարչապետ, «ըՈՑՖՍՌՉքՌվՈ» կուսակցության առաջնորդ Տիմոշենկոն ժամանակին սերտ կապեր է ունեցել ռուսական մաֆիայի հետ. օրեր առաջ հայտարարել է երկրի նախկին նախագահ Յուշչենկոյի մամլո խոսնակը` The Wall Street Jurnal¬ին տված հարցազրույցում: - 2008 թ., երբ Վիկտոր Յուշչենկոն նախագահ էր, ուկրաինական պատմության մեջ առաջին անգամ նա ստեղծեց կոռուպցիայի դեմ պայքարի գործակալություն` կառավարական բարձր մակարդակում,¬ հիշեցրել է խոսնակը:¬ 2005-2009 թթ. ընթացքում Յուշչենկոյի վարչակարգը կտրեց արմատը և արդյունավետորեն դատական կարգով բարձր մակարդակներում պայքարում էր կաշառակերության դեմ: Նախկին վարչապետ Տիմոշենկոն բավական ծանրակշիռ հավաստիացումներ էր ներկայացրել այդ առնչությամբ: Բայց նախկինում նա ինքը համասեփականատերն էր երկրի խոշորագույն` «Ուկրաինայի միացյալ էներգետիկ համակարգեր» գազային ընկերության, որը խորհրդանշում էր կոռուպցիան և ռուսական մաֆիայի հետ սերտ կապերը: «Ռեգնում» գործակալությունն էլ տեղեկացրել է, որ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, թե 2009¬ին Յու. Տիմոշենկոն Ռուսաստանի հետ գազային պայմանագիր է կնքել` նշյալ կազմակերպության 450 մլն պարտքը բաշխելու պայմանով: - Ինչո՞ւ նա ստորագրեց այդ պայմանագիրը: Ինչո՞ւ նրան բաշխեցին 450 միլիոն դոլարի պարտքը, և հանկարծ Ռուսաստանը մոռացավ այդ լուրջ պարտքը,¬ հայտարարել է Ազարովը: