Միայն մոնղոլ¬թաթարները մեզ «անտեսեցին»


Դժվար է հաշվել, թե քաղաքակիրթ քանի՞ երկրների ղեկավարներ են այցելել ՀԱԿ¬ի ասած «ավազակապետություն» և հաճոյալից խոսքեր շռայլել: Անհասկանալի է միայն, թե ինչու Մոնղոլիայի ղեկավարը չի այցելում Հայաստան: Չէ՞ որ մեր ու մոնղոլ¬թաթարների միջև (ըստ արմատականների) խիստ ընդհանրություններ կան: Երևի ճիշտ է անեկդոտը, որ աշխարհի ամենաչեզոք երկիրը Մոնղոլիան է: Չի խառնվում ոչ միայն միջազգային որևէ հարցի, այլև իր ներքին խնդիրներին: