Իրանը` ընդդեմ Իսրայելի


Այսպիսի տեսակետ է արտահայտել անցյալ շաբաթ իսրայելյան մամուլը: Ըստ տարածվող լուրերի` Իրանն, օգտվելով Մերձավոր Արևելքում ծագած մղձավանջից` շարունակում է «Հըզբալա»¬ին և ՀԱՄԱՍ¬ին ամենաժամանակից զենքեր մատակարարել: Ահա թե ինչպես է հիմնավորում այդ հնարավորությունը «Կուրսոր»¬ը: - Ինչպես տեղեկացրել է Haaretz¬ը, այդ զենքի միայն փոքր քանակությունը կարող է կորչել ճանապարհին` ինչը կատարվեց «Վիկտորիա» նավի հետ: Նման «ծանրոց ների» մեծ մասը հասնում են նպատակին: Haaretz¬ը նշում է, որ վերջին ամիսներին տեղի են ունեցել առնվազն յոթ միջադեպեր` ահաբեկիչներին զենք ուղարկելու Իրանի փորձերով պայմանավորված: Հատուկ նշանակության ՑԱԽԱԼ¬ի կողմից «Վիկտորիա» նավը կասեցնելուն զուգընթաց, Թուրքիան իր օդային տարածքում երկու ինքնաթիռ է բռնել: Սկզբում Անկարայի իշխանությունները չէին խոստովանում այդ ինքնաթիռների և մատակարարվող զենքերի միջև առկա կապը: Սակայն ավելի ուշ հրապարակվեց պաշտոնական հաղորդագրություն, համաձայն որի` ինքնաթիռների նավակողերին գտնվել են զենքեր` ահաբեկիչների համար: Մասնագետները նաև հիշեցնում են Սուդանում տեղի ունեցած օդային գաղտնի հարվածը: Օդային գաղտնի հարվածի արդյունքում Սուդանում ոչնչացվել էր Աբեդ Էլ¬Լաթիֆ Ասկարը` ժառանգորդը Մահմուդ Ալ¬Մավհուխի, որին էլ Դուբայում վերացրել էր Մոսադը: Խոսքը ՀԱՄԱՍ¬ի 40-ամյա ակտիվիստի մասին է` ծնված Ջեբալիի փախստականների ճամբարում: 1996 թ. նա Գազայից Դամասկոս էր փախել այն բանից հետո, երբ պաղեստինյան իշխանություններին հայտնի էր դարձել, որ նա գործողությունների շարք է նախապատրաստում ղեկավարության դեմ: Այդ ժամանակից նա բնակվում էր Դամասկոսում` աշխատում էր ՀԱՄԱՍ¬ի գլխավոր շտաբում: Նշենք, որ Իրանը զենքի մատակարարման երկու ուղղություն է օգտագործում` հյուսիսային և հարավային: Հյուսիսայինը` Իրանից Թուրքիայով Սիրիա, իսկ այնտեղից «Հըզբալա»¬ին և ահաբեկչական մյուս կազմակերպություններին: Հարավայինը` Սուդանով և Եգիպտոսով Գազայի հատված: Այս պահին հարավային երթուղին դժվարացել է, քանի որ Եգիպտոսի նոր իշխանություններն առայժմ ձգտում են ընդհատել զենքի կարավանները: Առաջին հերթին` նրանց երկյուղը կարող է անկայունություն հարուցել Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև սահմանում: Իր հերթին` Երուսաղեմում ծայրահեղ անհանգստացած են գրոհայինների անընդմեջ զինումից: Ինչպես տեղեկացնում է Haaretz¬ը` վկայակոչելով Իսրայելի պաշտոնական շրջանակները` - Կատարվածի մասին տեղեկատվությունը փոխանցվել է ԱՄՆ¬ի վարչակազմին: Հարկ է` նա հասկանա, որ տարածաշրջանում կայունության գլխավոր բաղկացուցիչը հատկապես գրոհայիններին զինելը հնարավորինս կանխելն է: