ԾՈՒԽՆ ԷԼ ԿԱ, ԿՐԱԿՆ ԷԼ <br> ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԸ ԿԹԱՆԿԱՆԱ


Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս օրերին վառելանյութ ներկրողները հաշվարկներ են անում` հերթական թանկացումներն իրականացնելու համար: Դոլարի կուրսի բարձրացումն ու դրամի արժեզրկումը նրանք այն հիմնական պատճառն են համարում, որն էլ ստիպում է գնալ դեպի թանկացումները: Իհարկե, սպասվողը հակատնտեսագիտական քայլ է, սակայն հայաստանյան ներկրողներն այդպես են մտածում… Գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախաշեմին վառելանյութի թանկացումը կխթանի այլ ապրանքատեսակների թանկացմանը նույնպես, սակայն այս ամենը ներկրողներին չի հետաքրքրում…