ԿԱՆԽԵԼՈՎ` ԿՆՊԱՍՏԵՆ


Ասում են` այսուհետ նոր պայմաններով են աշխատելու հանրապետության անձնագրային բաժինները: Նախորդ տարիների փորձից ելնելով` եզրակացվել է, որ հանգստյան պատրվակով հանրապետությունից մեկնողների մի ստվար հատված երկիրը մշտապես լքելու ծրագրով է Հայաստանից հեռանում: Հետզհետե արմատացող այս միտումը կանխելու նպատակով, հանձնարարվել է մեկնել ցանկացողներին բացառիկ դեպքերում ելքի թույլտվություն տալ: Այս որոշումից ամենից ավելի ոգևորվել են հատկապես տեղական տուրիզմով զբաղվող կազմակերպությունները` հաշվելով, թե օտար հանգստավայրերի անմատչելի դառնալու պարագայում նկատելիորեն կաճի ներքին տուրիզմը նախընտրողների թիվը: Բայց նրանց թիվը մինչ այս էլ ավելի մեծ կլիներ, եթե զբոսաշրջային «բիզնեսմենները» փոքր¬ինչ զսպեին իրենց ախորժակը և իրենց հայրենակիցների գրպաններին վայել գներ առաջարկեին: Մի քիչ էլ, իհարկե, նորմալ պայմաններ: