10-ամյա մայրիկը


 

- Այս տարիքում, երբ աղջիկները պետք է տիկնիկներով խաղան, նրանք ստիպված են երեխա խնամել,- իր տարակուսանքն է հայտնել հիվանդանոցի բժիշկը` հավելելով, որ սա առաջին դեպքը չէ:

Նորածնի հոր մասին տարբեր վարկածներ կան. ոմանք պնդում են, թե նա 15 տարեկան տղա է, մյուսները թե` 30 տարեկան տղամարդ` նույն` Վայյու ցեղախմբից:

Կուլումբիական օրենքներով` երեխայի հայրը պետք է դատապարտվի` անչափահասին գայթակղելու համար: Սակայն իշխանությունները նախընտրում են չմիջամտել:

- Քանի որ խոսքը Վայյու ցեղախմբից աղջկա մասին է, մենք աշխատում ենք հարգել նրանց ավանդույթները, որովհետև այդ ցեղն ինքնավարություն ունի և ենթարկվում է սեփական իրավազորությանը,- ասել է մայրության ու մանկության խնդիրների պատասխանատուն:

Հնդկական այս ցեղախումբը թվով մոտ 450 հազար մարդ է. բնակվում են Կոլումբիայի հյուսիսում և Վենեսուելայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լա-Գուախիրա անապատում` պահպանելով սեփական` գուախիրո լեզուն: (1887-ից քրիստոնեացվել են, ինչը մեղմել է կոլումբիական իշխանությունների հետ լարվածությունը):