ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ


 

Ներկայանալով տեղամաս` յուրաքանչյուր ընտրող գրանցվելուց և քվեաթերթիկ ու քվեարկության ծրար ստանալուց հետո անցնում է քվեարկության խցիկ` քվեարկելու:

Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի քվեարկության խցիկում:

Արգելվում է

- որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկում, այդ թվում` ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը և քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը.

- տեղամասային կենտրոն զենքով, ռազմամթերքով մուտք գործելը:

Արգելվում է նաև ընտրողի կողմից կատարած քվեարկության մասին տեղեկություններ հայտնելը տեղամասային կենտրոնում, այդ թվում`

Արդեն քվեարկված քվեաթերթիկը ցույց տալը, լուսանկարելը կամ տեսանկարահանելը:

Այս արարքները քրեական հետապնդում իրականացնելու հիմք կարող են հանդիսանալ: Սա նշանակում է, որ ցանկացած անձ, ով նկատել է մատնանշված արարքներից որևէ մեկի կատարումը, կարող է դիմել ոստիկանություն և պահանջել ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ, մասնավորապես ձերբակալել իրավախախտին : Սրանք այն հանցագործություններն են, որոնց համար որպես խափանման միջոց կարող է ընտրվել կալանքը և որոնց համար նախատեսված է ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով:

Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է