Դեռ շքերթ էլ են անում


Երկնագույնների շքերթի կազմակերպիչ Նիկոլայ Ալեքսեևն ու նրա մերձավոր «զինակից» Նիկոլայ Բաևն իրենց 23 համախոհների հետ, իհարկե, ձերբակալվել են: Բայց ինքնահաստատման, ավելի ստույգ` իրենց այլասերվածությունն ի ցույց դնելու նրանց վճռականությունն անհանգստացնում է ոչ միայն մոսկվացիներին: Բաևը հայտարարել էր, որ չարտոնված գեյ-շքերթը կայանալու է Նովոպուշկինյան պուրակում: Այսպես կոչված սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներն հավաքվել են Վորոբյան բլուրներում: Ոստիկանությունն, իհարկե, կանխել է երկնագույն «տղաների» ու վարդագույն «աղջիկների» տոնահանդեսը: Ձերբակալվածների մեջ, ի դեպ, հայտնվել են սև փափախներով ու յափնջիներով 5 տղամարդ, ովքեր, ինչպես պարզվել է ուղղափառ զորականներ են եղել: Երևի որոշել են իրենց ուժերով դաս տալ համասեռամոլներին` տեղյակ չլինելով, որ իրավապահները նույնպես աչք չեն փակելու: Ավելի վաղ Ն. Բաևը հայտարարություն է տարածել, թե` - Չնայած մայրաքաղաքային իշխանությունների արգելքին, մենք որոշել ենք մեր հավաքն անցկացնել «Եվրատեսիլի» եզրափակիչ օրը, որպեսզի պաշտպանենք հավաքների ազատության մեր իրավունքը: Այդ օրը Մոսկվայի փողոցներ էին ելնելու Ռուսաստանի ու Բելառուսի, ինչպես նաև ԱՄՆ-ից, Կանադայից եկած սեքս-փոքրամասնությունների ակտիվիստներն ու «Եվրատեսիլի» որոշ մասնակիցներ: