87 հազար զոհ` 3 տարում


Իրաքում ռազմական գործողությունները և ահաբեկչությունները միայն վերջին 3 տարում 87 հազար կյանքեր են խլել: Թվական այս տվյալները տրամադրել են երկրի կառավարական աղբյուրները` նախընտրելով անանուն մնալ: Այդ զոհերի շարքում են նաև անհայտ կորած համարվողները և ինքնությունը չպարզված զոհերը: Ինչպես տեղեկացրել է «Իրաքում կորածների հաշվառում» հասարակական կազմակերպությունը, պատերազմի սկզբից այս երկրում զոհվել են 1553 ամերիկյան, 82 բիտանացի և 85 այլ երկրների զինծառայողներ: