Քարոզարշավ


Շարունակվում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Ու թեև առաջին շաբաթը հաճելիորեն զարմացրեց ու նույնիսկ խաղաղ ընթացքի հույսեր ներշնչեց, սակայն, նաև տհաճ միջադեպեր արձանագրվեցին: Բարեբախտաբար, կուսակցություններում նույնպես անընդունելի է մրցակիցներին հակառակորդի հետ շփոթող առանձին «տաք գլուխների» ինքնագործունեությունը: Մնում է միայն հուսալ, որ այսուհետ քարոզարշավը կընթանա կոռեկտության սահմաններում, իսկ բոլոր մասնակիցները սթափությունը կընտրեն իրենց ուղեկից` բացառելով անհարկի խժդժությունները, կրքերի արհեստական բորբոքումներն ու ընդհարումները: «Ավանգարդ»-ի «Քարոզարշավ» խորագրի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆԸ: