ԱՐԱԲԱԿԱՆ ԱՍՈՒՅԹՆԵՐ


F Եթե խոսում ես` խոսքերդ պետք է լռությունից լավը լինեն: F Քո ցեխոտ խոտը դրսից բերված հասկից լավ է: F Ով ուժեղ է պարտադրում իր կարծիքը` կործանվում է: F Մեկ ·լխանոցում (չալմա) երկու ·լուխ չի լինում: F Առանց աքլորականչի էլ արշալույսը բացվում է: F Օձն իր թույնից չի սատկում: F Ծեր ուղտը երբեք հուսախաբ չի անի: F Բարի կամեցողը նման է բարի ·ործ կատարողին: F Առանց պատճառի թշնամություն չի լինում: F Մեծ փորձը հարստացնում է ուղեղը: F Շտապողականությանը հաջորդում է զղջումը: F Եթե Աստված կամենում է թաքնված բարե·ործ հայտնաբերել, նախանձի լեզվով չի հուշում նրան: F Խաղողի այ·ին վաճառել` խաղողճզմիչ է ·նել: F Երկու բան ·նահատվում է միայն այն ժամանակ, երբ չունես` առողջությունն ու ջահելությունը: F Աշխատանքի փոշին ան·ործության խնձորից լավ է: F Ով չի կարողանում ավանակին կառավարել` թամբին է հարվածում: F Ասեղով ջրհոր չես փորի: