Ո՞ր հարկից նետել կատվին


Ցանկացած հարկից «նետվելով» կատուները ոտքի կկան·նեն. կարևորը` որ թթվածինը բավարարի: Ինչպես փոքր կենդանիների մեծ մասը, կատուները ևս ունեն ոչ մահացու մեծ արա·ություն. մոտավորապես 100 կմ/ժամ: Հենց «թռիչքի» պահին` օդում, նրանք կողմնորոշվում են և համապատասխան դիրք ընդունում, որպեսզի մեջքը ·ետնին չհարվածվի: Վերջնական արա·ությունն (վերից վար ·ահավիժելիս) այն կետն է, որտեղ մարմնի կշիռը հավասարվում է օդի դիմադրությանը, և մարմինը կորցնում է արա·ությունը: Մարդկանց այդ ցուցանիշը 195 կմ/ժամ է` շուրջ 550 մետրից: Դեպքեր են եղել, երբ կատուներն ընկել են 30¬րդ հարկից և նրանց առողջությունը չի վտան·վել: Դրանցից մեկն, օրինակ, կենդանի է մնացել` 46¬րդ հարկից «թռչելուց» հետո: Նույնիսկ պաշտոնապես ·րանցվել է փաստ, երբ դժբախտ կենդանուն նետել են 244 մետր բարձրությամբ թռչող ինքնաթիռից. կատուն կենդանի է մնացել: Ամերիկյան անասնաբուժա¬բժշկական ընկերության ամսա·րում տարիներ առաջ վերլուծվել է նյույորքյան բարձրահարկերից «կատվանետության» 132 դեպք. փորձարկվող կենդանիների 90 %¬ը կենդանի է մնացել, թեև դրանցից շատերը լուրջ վնասվածքներ են ստացել: Ընդ որում, վնասվածքներ ստացել են այն կատուները, որոնց նետել են 1¬7¬րդ հարկերից. 7¬րդից որքան ավելի բարձր է եղել հարկը, այնքան նետվածների վնասվածքները նվազել են: Այլ խոսքով` որքան բարձրից է ընկնում մարդու այս բարեկամը, այնքան նրա համար ավելի ապահով է: