Հավանաբար` Ջոն Ա. Հեֆըրնը


Սպիտակ տան մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նախա·ահ Բարաք Օբաման առաջադրել է Ջոն Ա. Հեֆըրնի թեկնածությունը: Հեֆըրնը ներկայումս ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավարի տեղակալն է: Մինչ այդ աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը, պաշտոններ է զբաղեցրել Ճապոնիայում, Չինաստանում, Մալայզիայում: Հիշեցնենք, որ հունիսին Մարի Յովանովիչն ավարտում է իր եռամյա առաքելությունը Հայաստանում: Նա վերադառնալու է Վաշին·տոն, որտեղ զբաղեցնելու է Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնը: