«Իմ հավակնությունը Վրաստանը փրկելն է»


Ինչպես արդեն հայտնի է, վաղը` մայիսի 21¬ին, Վրաստանում սկսվում են բողոքի զան·վածային ցույցեր` «վարդերի հեղափոխության» ասպետուհու կոչով: Իր երբեմնի զինակից Սահակաշվիլու անողոք ընդդիմախոս Նինո Բուրջանաձեն Լիտվային կոչ է արել ավելի խորամուխ լինել Վրաստանում առկա իրավիճակի մեջ: Իսկ ներկա պահին երկրի համար ·լխավոր խնդիրը նա համարում է վրաց նախա·ահի հրաժարականը և նոր ընտրությունների անցկացումը: Delfi.lt կայքին տված հարցազրույցում Բուրջանաձեն ընդ·ծել է, որ ինքը ոչ թե նախա·ահ դառնալու, այլ «Վրաստանը փրկելու» հավակնություններ ունի: Ինչո՞վ է պայմանավորված բողոքի ցույցը: - Միխայիլ Սահակաշվիլին և նրա թիմը դրժել են բոլոր խոստումները, որոնք տրվել էին «վարդերի հեղափոխության» ժամանակ: Մ. Սահակաշվիլու վարչախումբը չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին… Մեզանում չկա խոսքի իրական ազատություն, էլեկտրոնային բոլոր լրատվամիջոցները պետության հսկողության տակ են. քաղաքական ընդդիմադիրների բոլոր հեռախոսները լսվում են` առանց դատարանի թույլտվության. չկա իրավական ազատ համակար·: Դատական համակար·ը դրված է դատախազության ·րպանում: Մեզ մոտ կա քաղաքական ոստիկանություն, և ամենայն պատասխանատվությամբ ես կարող եմ դա հայտարարել: …Շատ են խոսում, թե Վրաստանում կոռուպցիա չկա: Վրաստանում կաշառակերությունը չկա նախկին ՊԱՏ¬ի (թԸԼ), պարեկային ոստիկանության մակարդակում, բայց վերնախավային կոռուպցիան այնքան բարձր է, որ այդ մասին նշված է նույնիսկ պետդեպարտամենտի անցյալ տարվա և այս տարվա զեկույցներում: Կառավարության աղբյուրների համաձայն` Վրաստանի բնակչության 2/3¬ը ·տնվում է աղքատության եզրին: Երեխաների մահացությամբ Վրաստանը եվրոպական երկրների առաջատարներից է: Ազ·աբնակչության թվաքանակի հաշվով Վրաստանը 6¬րդն է` բանտարկյալների թվով… Արդյո՞ք Սահակաշվիլու պաշտոնանկությունը կլուծի բոլոր խնդիրները: - Անպայման, որովհետև նա և նրա շրջապատն է Վրաստանում այս կար·երը ստեղծել: Մ. Սահակաշվիլու և նրա վարչախմբի պաշտոնանկությունը հնարավորություն կտա ազատ և արդար ընտրություններ անցկացնել: Ժողովուրդը հնար կունենա առանց ահաբեկումների ընտրություն կատարել այն թեկնածուի օ·տին, որն ընդունելի է իր համար: Ես կարծում եմ, որ երկրում կթա·ավորի իրական ժողովրդավարությունը, երկիրը կդառնա կայուն, կսկսվի հիմնախնդիրների կար·ավորումը բոլոր երկրների, այդ թվում և` Ռուսաստանի հետ: Ես վստահ եմ, որ մենք, ընդ·ծում եմ` խաղաղ ճանապարհով, ժողովրդի ուժով, առանց զենքի, Մ. Սահակաշվիլուն ու նրա թիմին կստիպենք հեռանալ և կհասնենք արդար ու արտահերթ ընտրությունների: Եվ մենք շատ ենք հուսում, որ արևմտյան ընկերակցությունը (ինչպես դա արվեց Մերձավոր Արևելքի հանդեպ) կողմնակից կլինի ժողովրդին, որը պայքարում է իրական ժողովրդավարության, այլ ոչ թե ·ործով նեոբոլշևիզմի ու սովետական համակար·ի փոքր պատկերով ժողովրդավարության համար: Որ Նինո Բուրջանաձեն հասուն և հեղինակություն վայելող քաղ·ործիչ է` դույզն¬ինչ կասկած չի հարուցում: Սակայն օտար պետություններին ապավինելը հազիվ թե ազ·ային ժողովրդավար պետության երաշխիք լինի: Արևմտյան ժողովրդավարությունն իսկապես իրական է, բայց նույնիսկ ամենակայացած երկրների նմանակման, ներմուծովի ազատականության համար ոչ բոլոր հողերն են պարարտ: