ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ` ՎԵՃԻ ԱՌԱՐԿԱ


Արդեն Վաշին·տոնի դատարանի վարույթ է ընդունվել մի չափազանց նուրբ ·ործ, որն առնչվում է Հայոց Ցեղասպանության թան·արանի և հուշահամալիրի կառուցմանը: Հակառակ ամերիկահայերի շրջանում տարածված կարծիքների, խնդիրը բնավ էլ չէր դիտարկվում երկու մեծահարուստների` Ջերարդ Գաֆեսճյանի և Հրայր Հովնանյանի միջև ձևավորված հակամարտության շրջանակում. այն նաև չէր վերաբերում ծրա·րի չափին ու ծավալին: Այս առթիվ ուշա·րավ դիտարկում է արել ամերիկահայ հրապարակախոս Հարութ Սասունյանը, ով էլ մեր խնդրանքով պարզաբանեց կատարվածը. - Իսկական վեճն առաջացավ, երբ Հայկական համա·ումարի առաջնորդները փորձեցին իրենց ձեռքը վերցնել «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» կողմից նվիրաբերված բազմամիլիոն դոլար արժեցող թան·արանային շենքերի վերահսկողությունը և զրկել Գաֆեսճյանին` որպես «AGM&M» բարե·ործական կազմակերպության խորհրդի անդամ, որևէ որոշում կայացնելու լիազորությունից:   Երկարատև դատավարությունից հետո, դաշնային դատավոր Քոլին Քոլար-Քոթելին 2011 թ. հունվարի 26-ին վճիռ  կայացրեց, որ թան·արանային շենքերը պետք է վերադարձվեն «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամին»: Նա ուժի մեջ թողեց 2003 թ. նոյեմբերի 1-ին Ամերիկայի հայկական համա·ումարի կողմից ստորա·րված դրամաշնորհային համաձայնա·րում սահմանված «վերադարձ ման դրույթը», որով նախատեսվում է, որ «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» կողմից` Հայոց ցեղասպանության թան·արան և հուշահամալիր ստեղծելու նպատակով Համա·ումարին նվիրաբերած շենքերը կվերադարձվեն «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամին»` եթե Համա·ումարին չհաջողվի մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ավարտին հասցնել թան·արանի ստեղծումը: Այդ պարտավորությունը հետա·այում փոխանցվեց «AGM&M» կազմակերպությանը:  Ի պատասխան Համա·ումարի կողմից ներկայացված` 2011 թ. հունվարի 26-ի վճիռը բողոքարկող նոր հայցի, դատավոր Քոլար-Քոթելին մայիսի 9-ին կայացրեց վերջնական որոշում` հրահան·ելով, որ  Համա·ումարը թան·արանի շենքերի սեփականությունը «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամին» փոխանցի ոչ ուշ, քան 2011 թ. մայիսի 23-ը: Նա մերժեց Համա·ումարի` դատը նորից սկսելու պահանջը: Նա նաև խնդրեց դատավորի օ·նականին` իրեն ներկայացնել «AGM&M»-ի կողմից փոխհատուց ման ենթակա` Գաֆեսճյանի իրավաբանական ծախսերի ճշ·րիտ ·ումարը:  «Գաֆեսճյան ընտանիք hիմնադրամը» վստահաբար ·ոհ է կայացված վճռից, իսկ Համա·ումարը հավանաբար քննարկում է իր իրավական տարբերակները: Սակայն, հաշվի առնելով «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» օ·տին վերջին երկու վճիռները, լրացուցիչ դատավարությունները կամ բողոքարկումները չեն բխում ոչ Համա·ումարի, ոչ էլ ամերիկահայ համայնքի շահերից: Ժամանակն է վերջ դնել դատական քաշքշուկներին և կենտրոնանալ ·լխավոր նպատակի վրա` կառուցել Ցեղասպանության թան·արանը:  «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» նախա·ահ Ջերարդ Գաֆեսճյանը ճիշտ որոշում է կայացրել` հայտարարելով, որ «դատարանի եզրափակիչ վճիռը ազատ է թողնում մեզ, որպեսզի կառուցենք Հայոց ցեղասպանության փաստի և շարունակվող հետևանքների մասին վկայող այս երկար սպասված թան·արանը և հուշահամալիրը»:  «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» խորհրդի անդամ Ռոսս Վարթյանը խոստացավ, որ «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամը» կվերսկսի թան·արանի ծրա·իրը «ԲՈԼՈՐ շահա·ր·իռ կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ»: «Ամերիկայի ձայնին» տված իր հարցազրույցում, Վարթյանը հստակեցրեց, որ «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամը» ողջունում է Հայկական համա·ումարի մասնակցությունը նմանատիպ համահամայնքային կազմում:  Սա չափազանց խելամիտ մոտեցում է: Ինչպես Աստվածաշնչում է ասվում` «Ամեն ինչ ունի իր ժամանակը... կա ժամանակ քանդելու և ժամանակ` կառուցելու... կա պատերազմի ժամանակ և խաղաղության ժամանակ»: Այս դեպքում, կարելի է ավելացնել. կա ժամանակ դատ բացելու և ժամանակ` համաձայնելու:  - Մեկ տասնամյակ առաջ, երբ Հայկական համա·ումարի խորհրդի նիստում առաջին ան·ամ քննարկվում էր Հայոց ցեղասպանության թան·արանի ·աղափարը, նախքան ներքին վեճերի ի հայտ ·ալը, կազմակերպիչները հարցրեցին իմ կարծիքը իրենց նախաձեռնության վերաբերյալ: Ես առաջարկեցի ամերիկահայ ·լխավոր կազմակերպություններին հրավիրել` մասնակցելու այս համահամայնքային ջանքերին, որով կվերահսկվեին ֆինանսական միջոցների ձեռքբերումն ու այս համահայկական ծրա·րի իրականացումը: Այն ժամանակ, ցավոք սրտի, իմ խորհուրդը միաձայնությամբ մերժվեց:  «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամը» ներկայում շարժվում է ճիշտ ուղղությամբ` հրավիրելով ամերիկահայ ·լխավոր կազմակերպություններին, ներառյալ Հայկական Համա·ումարին, ինչպես նաև հայ և օտար կարկառուն դեմքերին` համախմբվել և մինչև 2015 թ ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, կյանքի կոչել Հայոց ցեղասպանության թան·արանի և հուշահամալիրի ստեղծման երկար ժամանակ ձ·ձ·ված, շնորհալի ծրա·իրը: Այս վեհ նպատակը չորս տարվա ընթացքում իրա·ործելու համար ամեն ոք պետք է մի կողմ դնի այլ նկատառումները և կենտրոնանա հսկայական ծրա·րի իրա·ործման վրա: Ներքին հայկական մանր-մունր վեճերը միայն թուրքերին առիթ են տալիս ծաղրուծանակի ենթարկել հայերին և նրանց սուրբ դատը: Դատավարությունների և բողոքարկումների վրա ավելորդ ժամանակ և դրամ վատնելու փոխարեն, ֆինանսական միջոցներն ու ուժերը պետք է ուղղվեն ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար արժեցող այս կարևոր համալիրի ստեղծմանը: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ