Բեն Լադենը մեռել է 2006 թ. հունիսի 26¬ին Այն էլ` իր բնական մահով


Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի քաղ·ործիչ, Ամերիկայի հետախուզության նախկին ·ործակալ Բերկան Յաշարը` Առաջին ալիքով: Նա ասել է, որ պարզապես հիմա ամերիկացիները ·տել և բացել են «Ալ¬Քաիդա»¬ի առաջնորդի ·երեզմանը: Ինչպես ծանուցել է հեռուստաալիքը, Յաշարն ինքն է հանդիպում խնդրել` խոստանալով պատմել Ուսամա բեն Լադենի մահվան մասին ճշմարտությունը, որն իրեն հայտնի է դարձել դեռևս 90-ական թթ.` Չեչնիայում: - 1992 թ. սեպտեմբերին ես Չեչնիայում էի: Հենց այդ ժամանակ առաջին ան·ամ հանդիպեցի մի մարդու հետ, ում կոչում էին բեն Լադեն: Այդ հանդիպումը տեղի ունեցավ Գրոզնիում` երկհարկանի մի տանը: Վերին հարկում ապրում էր ընտանիքը Վրաստանի նախկին նախա·ահ Գամսախուրդիայի, որին այն ժամանակ արտաքսել էին իր երկրից: Մենք հանդիպեցինք ներքևում: Ուսաման այնտեղ էր ապրում,¬ պատմել է Յաշարը` հավաստիացնելով, թե ինքը տեղյակ չէ, թե այն ժամանակ բեն Լադենն ինչո՞ւ էր մեկնել Գրոզնի: Իրենց հանդիպումների մասին ևս ոչինչ չի ասել նախկին ·ործակալը, այլ միայն` - Պարզապես ուզում էի խոսել: Այն հարցին, թե նա հավատո՞ւմ է, որ ամերիկացիները Ուսամա բեն Լադենին ոչնչացրել են Պակիստանում, Յաշարը պատասխանել է. - Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը հավատա, ես դրան հավատալ չեմ կարող: Նրա պահակախմբից չեչեններին ես լավ ·իտեմ` Սամին, Այուբը և Մահմուդը: Նրանք նրա հետ էին մինչև վերջ: Ես այդ տարեթիվը լավ մտապահեցի, որովհետև այնտեղ 3 հատ 6 կար. 26.06.2006 թ.: Անձամբ այդ մարդիկ, ինչպես նաև ևս երկուսը` Լոնդոնից, երկուսը` Ամերիկայից` ընդամենը 7 մարդ են նրան տեսել մեռած: Նա շատ ծանր հիվանդացել էր. նրանից մնացել էին կաշին ու ոսկորները. շատ նիհարել էր: Նրանք են նրան լողացրել, պառկեցրել և թաղել: Բերկան Յաշարը հատուկ նշել է, որ չնայած 2 ամերիկացի և 2 ան·լիացի մուսուլմանները նրա թիկնազորում էին և բեն Լադենին տեսել են, բայց հուղարկավորությանը չեն մասնակցել. - Միայն 3 չեչեններն են նրան թաղել` նրա իսկ կտակով: Եվ հուղարկավորել են պակիստանա-աֆղանական սահմանի սարերում: - Ոչ մի ·րոհ չի եղել,¬ պնդել է Յաշարը:¬ Ես հո ներսից ·իտեմ ամերիկյան խոհանոցը: Պարզապես ·տնել ·երեզմանը, փորել¬հանել բեն Լադենին և այդ մասին ասելը ոչ մի օ·ուտ չէր բերի: Նրանց պետք էր ցույց տալ, թե ինչպես են աշխատել հատուկ ծառայությունները, թե ինչպես է հսկվում ամեն քայլը և հետո այդ ամենը մատուցել որպես խոշոր հաղթանակ` թե իբր հարկատուներն իզուր չէ, որ հարկեր են վճարում: Բերկանը չի թաքցրել, որ հիմա ինքը վախենում է իր կյանքի համար: Նրա խոսքերով` միայն աշխարհում լայն հռչակը կարող է իրեն պաշտպանել ԿՀՎ (ՃՀձ)¬ից: Ի դեպ` թուրքական հատուկ ծառայությունները նրան և´ պահակներ, և´ զենք են տրամադրել: