Մայիսի 21¬ը 722500¬րդ օրն է ՀԵՏՈ Ի՞ՆՉ


Կալիֆոռնիայի քարոզիչ Հարոլդ Քեմպին·ը ոնց որ թե շատ է շտապում. նա պահ առաջ տեսնել է ուզում այսպես կոչված աշխարհի վերջը և ինչ¬որ թվաբանությամբ փորձել է «հիմնավորել», թե վաղը` մայիսի 21¬ին, առավոտյան ժամը 6¬ին պետք է պատրաստ լինել Հայտնությանը: Նա, իհարկե, չի նշում, թե ո՞ր երկրի ժամանակով է ինքը ժամը 6¬ին ժամադրվել աշխարհավերջ կոչված արհավիրքի հետ: Ավելին, անցյալ դարավերջին ևս նա փորձել է «մար·արեանալ»` երևի նույն թվաբանությամբ «բայղուշելով», թե աշխարհի վերջը վրա է հասնելու 1994 թ. սեպտեմբերի 6¬ին: Բարեբախտաբար` սխալվեց, բայց դժբախտաբար` ձեռք չի քաշել մարդկանց խուճապի մեջ պահելու իր` ոչ աստվածահաճո սովորույթից: Ինչպես այն ժամանակ, նա հիմա էլ բանականորեն չի բացատրում, թե ինչպես է տեղի ունենալու մարդկության կործանումը և իբր` Հիսուսի երկրորդ ·ալուստը: Նախկինում Հարոլդ քարոզիչն ասել էր, թե մոլորակի բնակչության 2 %¬ը «տարվելու» է երկինք, իսկ մյուսներն` ուղիղ դժոխք: Ինչ վերաբերում է նրա «թվաբանությանը», ապա 2011¬ի մայիսի 21¬ը 722.500¬րդ օրն է մեր թվարկության 33 թ. ապրիլի 1¬ից հետո, երբ խաչվեց Քրիստոսը: Այդ թիվը ստացվում է 3 օրհնյալ թվերն (5, 10 և 17) իրար հետ 2 ան·ամ բազմապատկելով (5x10x17x5x10x17): Վաղը մայիսի 21¬ն է, ու թվահնար քարոզիչն, անշուշտ, այս ան·ամ էլ արդարացումների կամ չարա·ուշանքից զերծ մնալու փոխարեն, երևի նոր թվեր է ·ումարելու¬բազմապատկելու: Ինչպես նշել է «ծՏՉՏրՑՌ րպՎՖ Պվպռ Չ վպՊպսю» զլմ¬ն` - «Ձախողման» դեպքում Հարոլդ Քեմպին·ը ստիպված կլինի պատասխան տալ նրանց առջև, ովքեր իրեն հավատացել են: