ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ


Ինչպես տեղեկացանք Երևանի կենդանաբանական այ·ու աշխատակիցներից, այստեղ պատրաստվում են բողոքի ցույցեր կազմակերպել` ընդդեմ նորանշանակ տնօրենի, ով, աշխատակիցների վկայությամբ, չունի համապատասխան կրթություն, ծանոթ չէ կենդանաբանական այ·իների ·ործառույթներին ու առանձնահատկություն ներին: Նրա սխալ որոշումների հետևանքով արդեն մի քանի շաբաթ է` ծանր կացության մեջ է հայտնվել Գրանդ փղիկը, քանդվել են թռչունների համար ստեղծված բները, փակվել են ինկուբատորները, նպատակ է դրվել ազատվել այն կենդանիներից, որոնք բերվում են այլ երկրներից և հարմարվում Հայաստանի բնակլիմայական պայմաններին: Մանկավարժ-տնօրենի դեմ պատրաստվում են նաև բողոքի նամակ հղել երկրի Նախա·ահին: