ԱՆՄԱՏՉԵԼԻ՞ Է ԵՂԵԼ


Մայրաքաղաքի մանկապարտեզներն անվճար դառնալուց հետո, կտրուկ ավելացել է երեխաների հաճախելիությունը: Նշվում է, որ նախորդ և այս ամիսների ընթացքում Երևանի տարբեր մանկապարտեզների սաների թիվն ավելացել է շուրջ 1.500¬ով: Թեև մինչ այդ նշված հաստատությունների վարձավճարն ընդամենը մի քանի հազար դրամ էր կազմում, այնուամենայնիվ տեղի ունեցած փոփոխության հետևանքներից դատելով` նույնիսկ նշված ·ումարը շատ ընտանիքների համար անմատչելի է: Իր հերթին հաճախելիության կտրուկ աճը նաև փաստում է, որ ոչ թե մանուկների թիվն է պակասել (ինչպես հաճախ է ներկայացվում), այլ ավելի շատ ընդ·ծում է սոցիալական անմխիթար վիճակը, ինչը մասամբ մեղմվում է անվճար համակար·ին անցնելու արդյունքում: