ՕԴԱՅԻՆ ԱՄՐՈՑՆԵՐ


ՀԱԿ¬ը, եթե մի քանի քաղաքական արժանիք ունի, որոնք կարող են առավելություն համարվել, ապա դրանցից մեկն էլ փորձառությունն է: Որքան էլ Կոն·րեսը 2008¬ի Նախա·ահի ընտրությունների արդյունքում երևան եկած քաղուժ համարվի, միևնույն է, ՀՀՇ կուսակցության ներկայացուցիչների բազմափորձությունը որևէ մեկը չի վիճարկում: Այլ հարց է, որ ժամանակի ընթացքում նրանք այդպես էլ հմուտ քաղ·ործիչներ չդարձան ու մշտապես ամենաշատը հենց իրենք սխալվեցին: Հիմա էլ հակառակ իրավիճակային փոփոխություններին, նրանց մոտեցումները շարունակում են անփոփոխ մնալ: Ահա, օրինակ, նախկին զինդատախազը (ով հաստա´տ` երկրորդական մարդ չէ Կոն·րեսում) հայտարարում է. «Երկխոսությունը լինելու է միայն մեկ խնդրի` արտահերթ նախա·ահական և խորհրդարանական ընտրությունների շուրջ»: Ինչ խոսք, եթե սույն հավաստիացումն առնվազն կես տարվա վաղեմություն ունենար, թերևս ուշադրության ան·ամ չէր արժանանա: Բայց նախկին պաշտոնյան ու առաջին Նախա·ահի մյուս համախոհները շարունակում են պնդել մի կարծիք, որ վաղուց արդեն ժամանակավրեպ է: Նախ, մինչև երկխոսելու ցանկությունն իրականություն դառնա, ընտրությունները կթակեն բոլորի դուռը: Մինչդեռ ՀՀՇ¬ի քաղաքական փորձառությունը պիտի որ մղեր` անելիքներն օր առաջ հստակեցնել: Նրա ղեկավարները ·ոնե լավ ·իտեն, որ միտին·ավորներին մի քանի ժամով զբաղեցնելը դեռ առաջնորդություն չէ: Այս խնդիրն առայժմ առաջին Նախա·ահի թիմին չի մտահո·ում: Բայցևայնպես, ·ոնե մասնա·իտությամբ իրավաբան նախկին զինդատախազն այնքան անտեղյակ է օրենքներից, որ չի պատկերացնում, թե ինչ իրավական նախադրյալների առկայության դեպքում է լուծարվում խորհրդարանը, կամ հանրապետության Նախա·ահը հրաժարականի դիմում ներկայացնում: Ամեն դեպքում, օդային ամրոցները հե˜չ հուսալի չեն: Փորձը ցույց է տալիս, որ ամուլ երազախաբությունները, ինչպես այս դեպքում, տհաճ են` արթնանալուց հետո: Արտահերթ ընտրությունների տեսլականը կոն·րեսականների անկատար մնացած խոստումների թիվն է մեկով ավելացնելու: Ընդամե´նը: Իսկ արժե՞ արդյոք միմիայն հակադրած լինելու համար օրը մի քանի ան·ամ նման հայտարարություններ տարածել: Չէ՞ որ ·ոնե քաղաքական բազմափորձությունը պետք է հուշեր, որ նույնիսկ պատասխանատվություն չկրող ընդդիմությունը այսչափ սխալվելու իրավունք չունի: Բարոյակա´ն իրավունք: Եթե իհարկե չի առաջնորդվում «Նկատողություն անեմ, որ նկատվեմ» սկզբունքով: