Տրանսպորտային թնջուկներ


Դարձ ի շրջանս Տարիներ շարունակ Երևանի տրանսպորտային ցանցը եթե հարստանում էր, ապա` գլխավորապես միկրոավտոբուսներով համալրվելով£ Եղավ մի պահ, երբ ավտոբուսները Երևանի փողոցներում «սև աղվեսի» կարգավիճակ ունեին£ Վերջին 1-2 տարիներին տրանսպորտային ցանցի զարգացումը դարձ է կատարել` դեպի «շրջանս յուր»£ Ավտոբուսների վերադարձը հասարակական տրանսպորտ այլևս փաստ է£ Այս տարի ավելի քան 100¬ը կհամալրի երթուղիների շարժակազմը£ Միկրոավտոբուսները ապագա չունեն Միկրոավտոբուսների երթուղիներում այսօր շահագործվում է 3301 միավոր մեքենա£ Պարբերաբար անցկացվող մրցույթների արդյունքում, անշուշտ, ուղևորն ազատվել է արաբա հիշեցնող մեքենաներից, սակայն զարմանալիորեն այսօր էլ դրանց թիվը քիչ չէ£ Որոշ երթուղիներում (հավանաբար մի քանի մրցույթներում շահած) դեռևս շահագործվում են այնպիսի անսարք-անհարմար մեքենաներ, որոնցից օգտվելիս տպավորություն է ստեղծվում, թե ուր որ է` փուլ կգան£ «Երևանտրանս» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Եդիգարյանի ներկայացմամբ` մեքենաների տեխնիկական վիճակի համար պատասխանատու է մրցույթով անցած սուբյեկտը£ Վերահսկողության արդյունքում շուրջ 800 միկրոավտոբուսի շահագործումը երթուղիներում դադարեցվել է£ Ըստ տնօրենի ժ/պ¬ի, գծային հսկողութ յան բաժնի 10 աշխատակցով ավելին անել պարզապես անհնար է, և «Երևանտրանս»¬ն ավելի շատ հակված է ապավինել միկրոավտոբուսներից դժգոհող բնակչության օգնությանը` այդ դժգոհությունները թեժ գծով իրենց փոխանցելու միջոցով£ 88 մեքենա շահագործումից հանվել է իրենց` տնտեսվարող սուբյեկտների դիմումի համաձայն£ Այստեղ իր գործն արել է «Բոգդանների» մրցունակությունը£ Միկրոավտոբուսներն, ուզեն թե չուզեն, պիտի նահանջեն, որովհետև նրանց ապագան «վտանգված է» նաև մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի զարգացման նոր ծրագրով£ Այն արդեն պատվիրված է, մինչև 2011 թ. ժամանակամիջոցի համար, իսկ զարգացման նախանշումները, այն է` էլեկտրատ րանսպորտի (մետրո, տրոլեյբուս) զարգացում և ընդլայնում, ևս 700 ավտոբուսների ներկրում, հանգեցնելու են միկրոավտոբուսների դուրսմղմանը£ Մասնավորապես դրանց թիվը կկրճատվի 1500-1600¬ով£ Օրը մթնեց, ժամն է արդեն... 200¬անոցի Ամենատարբեր երթուղիներում նկատվող երևույթ է. երեկոյան ուշ ժամերին ուղեվարձը վարորդների կամքով կամ պահանջով դառնում է 200 դրամ£ «Երևանտրանս»¬ն իր շրջայցերի ժամանակ նույնպես արձանագրել է անօրինական փոխադրումների դեպքեր, սակայն Կ. Եդիգարյանը գտնում է, որ դրանք համատարած բնույթ չունեն£ Իսկ ուղեվարձը կրկնակի գանձվում է երթուղու սպասարկումն ավարտելուց հետո, ինչն սկսվում է ժ. 22-24¬ը, և սակայն վարորդները շարունակում են ապօրինի փոխադրումները£ Չծխե՞լ, թե 50 հազար դրամ տուգանվել Ապրիլի մեկից վարորդներն այս ընտրանքի առջև են կանգնած£ Նույնքան տուգանք է նախատեսված նաև մեքենան վարելու ընթացքում բջջային հեռախոսով խոսելու, ինչպես նաև ուղևորասրահում խլացուցիչ երաժշտության համար (1¬ին անգամ 25, 2-րդ անգամ` 50 հազար դրամ տուգանք, իսկ 3-րդ անգամ օրենքը խախտելու դեպքում զրկում սպասարկման իրավունքից)£ Տուգանելու դեպքերի, որպես ուղևոր, ճիշտն ասած, ականատես չեմ եղել, բայց ծխելու, խլացնող երաժշտության և բջջայինով խոսելու դեպքերի` որքան ուզեք£ Էլի մեկ շահ (գերակա հանրային) Զարգացող քաղաքներում տրանսպորտային խնդիրները հարաճուն են: Երևանի կենտրոնական շատ փողոցներ տրանսպորտային միջոցների երթևեկելիության և մի շարք այլ չափանիշներով ժամանակի պահանջներին այլևս չեն համապատասխանում: Մասնավորապես քաղաքի կենտրոնի մի շարք տրանսպորտային հանգույցներում խցանումները դարձել են առօրյա ու մշտական: Նման պայմաններում երթևեկությունը կանոնակարգելը դժվար է կամ անհնար: Մայրաքաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով առաջացած ավտոճանապարհների գերբեռնվածության խնդրի լուծման, այն որոշակիորեն նվազեցնելու ելքը տրանսպորտային նոր հանգույցների ստեղծումն է` քաղաքաշինական նոր լուծումներով: Այս տարի, ինչպես երբեք, Երևան քաղաքի կառուցապատման ծրագրերի մեջ աննախադեպ մեծ ծավալներով է ներկայացված ստորգետնյա անցումների շինարարությունը: Ստորգետնյա անցումներ կկառուցվեն Նալբանդյան-Իսահակյան-Ալեք Մանուկյան, Խանջյան-Վարդանանց փողոցների հատման հատվածներում: Ընթացիկ տարում կիրականացվի Հերացի-Կորյուն-Նալբանդյան փողոցների տրանսպորտային հանգույցի շինարարության առաջին փուլը: Քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղին (քաղաքաշինական-ճարտարապետական ծրագիրը) «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի համաձայն և կառավարության որոշմամբ ճանաչվել է գերակա հանրային շահ: 7,3 կմ ընդհանուր երկարությամբ նոր օղակաձև ճանապարհի կառուցման համար նախ պետք է կառուցվի Հերացի, Սարալանջ և Ավետիսյան փողոցները միացնող նոր ճանապարհը` 2,3 կմ երկարությամբ: Արագընթաց այս ճանապարհն էականորեն կթեթևացնի Ազատության և Մյասնիկյան պողոտաների, ինչպես նաև Բաղրամյան և Սարալանջ փողոցների տրանսպորտային ներկա գերբեռնվածությունը: Հյուսիսային պողոտան զեզ նվեր Կամ` տարվա նվերը երևանցիներին: Սահմանված ժամկետներում կավարտվեն հարակից բակերի և հասարակական բոլոր կառույցների շինարարական աշխատանքները, և տարեվերջին Հյուսիսային պողոտան «կհանձնվի» երևանցիներին: Հնարավոր է` հանդիսավոր բացում տեղի կունենա, ժապավեններ կկտրվեն, բաժակներ կզնգան` ի նշանավո րումն: Բայց ուրախության մեջ տխուր մի երանգ հաստատ կլինի` գոնե մի խումբ երևանցիների համար: Կքայլեն մարդիկ եվրոպողոտայով, հայացքները կհառեն դեպի երկինք ձգվող էլիտարները, խորը հոգոց կքաշեն ու տխուր կմրմնջան. «Մեր տունն այստեղ էր»: Բարի վայելում Ի տարբերություն լռելյայն վշվշացողների, «ափաշկարա» և ի խորոց սրտի կուրախանան Դավիթաշենի և Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի խումբ բնակիչներ: Նրանք չորրորդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներ են: Այս տարի նրանք կվերաբնակեցվեն Դավիթաշեն համայնքում շահագործման հանձնվող մեկ և Մալաթիա-Սեբաստիա համայնքում` երեք շենքերում: Ընդհանուր առմամբ 270 ընտանիք սեփական տանիք կունենա: Նշված երկու համայնքներում կփոխհատուցվի համապատասխանաբար 60 և 210 բնակարան: Բարի վայելում:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ