Ամենաբարդ գաղտնաբառերի հեղինակները


 

Քեմբրիջի համալսարանի փորձագետները լայնածավալ հետազոտություն են իրականացրել: Ուսումնասիրելով շուրջ 70 միլիոն օգտատերերի գաղտնաբառեր` փորձել են պարզել, թե որ ազգի ներկայացուցիչներն են աչքի ընկնում առավել բարդ ու չհիշվող գաղտնաբառեր հնարելով: Պարզվում է` այս առումով ամենամեծ «երևակայությամբ» օժտված են գերմանացիները, ինչը սակայն ոմանք կապում են լեզվամտածողության առանձնահատկությունների հետ: Բացահայտվել է նաև, թե տառերի և թվերի որ համակցությունն է առավել խոցելի համակարգչահենների կողմից:

Հետաքրքիր է, որ ամենապարզ գաղտնաբառը` 123456-ը, կարող է հասանելի դարձնել միլիոնավոր բանկային հաշիվներ, անհատական տվյալներ: Իմանալով աշխարհում ամենամեծ տարածում ունեցող այս գաղտնաբառը` նրանք կարողանում են իրենց թույլ տալ կատարել սրտի ուզածը, օրինակ` «կոտրել» Բաշար Ասադի անձնական էլ. փոստը:

Գաղտնաբառերը սովորաբար բաղկացած են հիմնականում 6 նշաններից: Հմուտ համակարգչահեններից միայն 10 րոպե է պահանջվում` դրանք բացահայտելու համար: Չինացիները սովորաբար միայն թվեր են գործածում, եվրոպացիները` բառեր: Ամենապաշտպանված գաղտնաբառերով գերմանացիներից զատ` առանձնանում են նաև կորեացիները: Հետազոտության համահեղինակ Ջոզեֆ Բոննոն համոզված է, որ պատճառը գերմաներենում առկա բարդ ու երկարաշունչ բառերն են` այդ թվում նաև անձնանունները, որոնք ևս լայնորեն կիրառվում են ` որպես գաղտնաբառեր: