Կեղծ «Շտապօգնություն»


 

Այո, այո. արդեն 2 կասկածյալ է ձերբակալվել` խարդախությամբ ապօրինի բուժծառայություն մատուցելու մեղադրանքով: Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի քաղվարչության կայքը: Ձերբակալվածները 18 և 27 տարեկան են. չունեն ո´չ վարորդական վկայական, ոչ էլ մանավանդ բժշկական կրթություն:

Հետաքննիչների վարկածով` նրանցից մեկը գնել է «շտապօգնության» դուրսգրված մեքենա, և ամենուր հայտարարություններ են տարածել, որ հիվանդների տեղափոխման ծառայություն են մատուցում: Օրական վաստակել են 2-3 հազար ռուբլի և իրենց ծառայությունից օգտվողներից գրություն են վերցրել` գանգատ չունենալու վերաբերյալ:

Խարդախները բացահայտվել են հիվանդանոցներից մեկում. բժշկի ուշադրությունը գրավել է «շտապօգնությամբ» հիվանդ տեղափոխողների արտասովոր հագուստը` խաչով մոխրագույն վերնաշապիկ:

Կեղծ համարանիշներով մեքենան գրանցված չի եղել ոչ մեկի անունով:

Դե, տղերքը «փող են կպցրել», էլի: Դեռ լավ է, որ բուժումներ չեն կատարել: