ԻՆՉ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԱՍՊԻՆՁԱՅՈՒՄ


 

Ջավախքի Ասպինձա շրջանում, ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, վրացական իշխանությունները մեծածավալ աշխատանքներ են սկսել, որոնց մասնակցող ավստրիական ընկերություններից մեկն արդեն ներդրել է 50 միլիոն դոլար: Վրացական պաշտոնական շրջանակները պնդում են, թե կառուցվում է ՀԷԿ, մինչդեռ արդեն պարզ է դառնում, որ համագործակցելով թուրքական և ադրբեջանական իշխանությունների հետ` պաշտոնական Թբիլիսին այստեղ կառուցում է ատոմակայան` այդ փաստը թաքցնելով հանրությունից:

ԱԷԿ-ի կառուցումը լուրջ վտանգ կներկայացնի տեղի հայ բնակչությանը, որովհետև շինարարությունն իրականացնելու են թուրք և ադրբեջանցի շինարարները` հիմնավորվելով Ջավախքում: Հետագայում հենց այդ երկու երկրի ներկայացուցիչներն էլ իրականացնելու են ԱԷԿ-ի սպասարկման աշխատանքները: Ստացվում է, որ վրացական իշխանությունները Ջավախքի հայաթափման մի նոր ծրագիր են կյանքի կոչում` իրենց մտադրությունները թաքցնելով էներգահամակարգի ստեղծման քողի տակ: Սակայն, ինչպես տեղեկանում ենք, Ջավախքի հայերը թույլ չեն տա իշխանություններին իրականացնելու իրենց ծրագրերը: Հայերին պաշտպանում են նաև Վրաստանի բնապահպանները: