ԲԻՇԱՐՅԱՆԸ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Է


 

Շատերի զարմանքն էր հարուցել այն, որ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է: Զարմանքը, որովհետև Բիշարյանի ստորագրությամբ երբեք գիտական հոդվածներ չեն եղել, մանկավարժական գիտության մեջ չի հիշատակվել նրա անունը: Սակայն դրանք երևի կարևոր հանգամանքներ չեն դեռ մինչև օրս պատգամավորական գործունեությունից ազատ ժամերին քոլեջում դասավանդող Հեղինե Բիշարյանի համար: Հիմա էլ պարզվում է, որ նա նաև ակադեմիկոս է: Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: Ուրեմն, միջնակարգ կրթության ասպարեզում աշխատող միակ ակադեմիկոսն է… Բայց շատերը գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում Բնական գիտությունների ակադեմիան և ինչպես են նրա անդամ դառնում: Դա հասարակական կազմակերպություն է, որին անդամակցությունը 150-300 ԱՄՆ դոլար է: Ուրեմն, վճարիր պահանջվող գումարը և դարձիր ակադեմիկոս: Ու հիմա Բիշարյանն էլ կարող է ասել, որ մի ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանն էր, մեկն էլ ինքն է… Կարևորը կոչումն է, իսկ ակադեմիայի ինչ լինելուն ոչ ոք չի նայում:

Ի դեպ, խորհրդարանում Բիշարյանը միակը չէ, ով կոոպերատիվ ակադեմիայի ակադեմիկոս է…