ՄՈՌԱՑԵԼ ԵՆ...


 

Ազգային ժողովում շատերի ուշադրությունն է գրավում լուսանկարների շարքը, որը ներկայացնում է Հայաստանի բոլոր հանրապետությունների Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախագահներին, օրենսդիր մարմնի կառավարիչներին: Լուսանկարների այս շարքը եզրափակվում է Հովիկ Աբրահամյանով, ով հաջորդում է… Տիգրան Թորոսյանին: Իսկ ահա 2011 թվականի դեկտեմբերի 6-ից մինչև 2012 թվականի մայիսի 6-ը պաշտոնավարած Սամվել Նիկոյանի նկարը բացակայում է: Ոմանք սա բնավ էլ պատահական չեն համարում` բացատրելով, թե այսպես Հովիկ Աբրահամյանը վրեժ է լուծում Նիկոյանից այն բանի համար, որ վերջինս աշխատանքից ազատել էր իր կադրերին: ԱԺ աշխատակազմի ղեկավարից չկարողացանք ճշտել այս «մոռացումի» պատճառները, որովհետև նրա բջջայինն անհասանելի էր, իսկ քարտուղարուհին էլ անընդհատ տեղեկացնում էր, որ աշխատակազմի ղեկավարը խիստ զբաղված է… Անշուշտ, Սամվել Նիկոյանին պետք է «իր տեղը դնել», այլապես կստացվի, որ խորհրդարանում անտեսվել է պատմությունը: