Երջանկաբեր անուններ


Ասում են` մարդու կյանքի ընթացքը մեծապես պայմանավորված է նրա ծննդյան պահով: Ծնվելու օրը (ամսաթիվն ու շաբաթվա օրը), ժամը, նրան տրվող անունն ու անուն¬ազգանվան տառերի քանակը կանխորոշող նշանակություն ունեն: Ոչ թերահավատները հակառակն էլ կարող են պնդել. ծնվելուց առաջ տվյալ մարդու համար արդեն իսկ կանխորոշված ճակատագրով է նա հատկապես այդինչ օր ու ժամին լույս աշխարհ գալիս և այս կամ այն անունը ստանում: Այսպես թե այնպես` ճակատագիր կոչվածն այլևս չեն բացառում նաև գիտնականները: Եվ ահա ռուսաստանցի սոցիոլոգ¬գիտնականները սահմանել են, թե կանացի ո՞ր անունն ի՞նչ ազդեցություն է ունենում դրանք կրողների կյանքում: Պարզվում է, որ բոլորովին անկարևոր չէ, թե ծնողներն ինչպես կանվանակոչեն իրենց սիրելի դստրիկներին: Դիցուք. Մարիա, Եկատերինա, Սվետլանա, Աննա և Յուլյա անունները նպաստում են, որպեսզի դրանք կրողներին ուղեկցի հաջողությունը: Հաջողությունների ավելի մեծ երաշխավոր է Օլգա անունը. դրա տիրուհիներին ոչ մեկը չի կարող շեղել նշված ուղուց, դեպի նպատակակետ տանող ճանապարհից: Այս առումով Օլգաներին քիչ են զիջում Նատալյաները: Բայց Ելենա անվանակիրներին պարզապես հաջողության թագուհիներ կարելի է համարել. նրանք առավել հաջողակ են գործնական առաջընթացում: Ֆիանսական բարեհաջողությունը ժպտում է Եվգենյա, Ալեքսանդրա և Վալենտինա անվանատերերին: Դժբախտաբար` բոլոր անունների մասին չէ, որ գիտնականները պատմել են լրատվամիջոցներին: Գուցե դեռ շարունակվում են որոնումները: