2 միլիոնանոց աչքալուսանք


Հոնգկոնգցի միլիարդատեր Լի Չժաոցզին իր վեցերորդ թոռան ծնվելու կապակցությամբ որոշել է իր ընկերության ծառայողներին 2 միլիոն ամերիկյան դոլարի չափով դրամական պարգև նվիրել: 83-ամյա ձեռնարկատիրոջը 6¬րդ անգամ պապիկ է դարձրել նրա կրտսեր որդի Մարտինը` արտիստուհի կնոջ հետ (տեղեկացրել է «Վեստի.ռու»¬ն): «Երկու միլիոնանոց» նորածինը նրանց 3¬րդ զավակն է, ում արդեն իսկ սիրում են նրա պապիկի բոլոր` 1500 ենթակաները: Չէ՞ որ նրա շնորհիվ իրենցից յուրաքանչյուրը 10.000 հոնգկոնգյան դոլար (1285 ԱՄՆ դոլար) պարգևավճար է ստանալու: Ի դեպ, սա միլիարդատիրոջ առաջին առատաձեռնությունը չէ: Անցյալ հոկտեմբերին գործարարը նույնքան հավելավճար հատկացրեց իր աշխատակիցներին` երբ ավագ որդին միանգամից 3 արու զավակ ունեցավ: Լի Չժաոցզին, Forbes¬ի կազմած վարկանիշային ցուցակում 28¬րդ միլիարդատերն է. նրա կարողությունը գնահատվում է 19 միլիարդ դոլար (տեղեկացրել է Lenta-ru¬ն):