Հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցություններ Վաշինգտոնում


Ս.թ. հուլիսի 19-ից 20-ը Վաշինգտոնում հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Պաշտպանական խորհրդակցությունների ընթացքում նախատեսվում են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հարցերին առնչվող քննարկումներ և հանդիպումներ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Միշելե Ֆլոուրնոյի (Michele Flournoy), պաշտպանության քարտուղարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Ալեքսանդր Վերշբոյի (Alexander Vershbow), ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի օգնական Սելեսթե Վոլանդերի (Celeste Wallander) և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: