Բյուջետային մուտքեր


Հանրապետությունում լիցենզավորված 40 աուդիտորական կազմակերպություններից և 5 անհատ աուդիտորներից 2011-ի առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ գանձվել է 7 մլն 906 հազ 250 ՀՀ դրամ պետական տուրք: Այդ թվում. 7 մլն 755 հազար դրամը` աուդիտորական կազմակերպություններից, 151 հազար 250 դրամը` անհատ աուդիտորներից: # Հանրապետությունում օրինականորեն գործում են 86 շահումով խաղեր, 10 խաղատներ և 3 վիճակախաղեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարությունից, տարեսկզբից մինչեւ հուլիսի մեկը վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է 809 հազար 600, իսկ շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ` 4 միլիոն 200 հազար դրամի տուգանք. նախազգուշացում են ստացել 17 շահումով խաղեր և 5 խաղատներ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տրամադրվել է 5 շահումով խաղի և 2 խաղատան կազմակերպման լիցենզիա: Ուժը կորցրած են ճանաչվել 9 շահումով խաղերի և 2 խաղատների կազմակերպման լիցենզիաներ: # Նույն ժամանակահատվածի տվյալներով` ՀՀ տարածքում լիցենզավորված են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշմամբ և հարգադրոշմմամբ զբաղվող թվով 10 իրավաբանական ու ֆիզիկական անձինք. գանձվել է 1միլիոն 218 հազար դրամ պետտուրք: