Հա՞ որ...


ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը դարձյալ ոչ թե օրենսդիր գործունեությամբ է աչքի ընկել, այլ հիմա էլ ռուս աստղերի հետ ունեցած նոր արկածներով: Հայ երեսփոխանի լուսանկարներն այս անգամ տպագրվել են ռուսական հեղինակավոր ամսագրերի էջերում ու անմիջապես հայտնվել ինտերնետում: Վերջերս սույն պատգամավորը բազմաթիվ առիթներ է ունեցել հերքելու իր արտախորհրդարանական ուշագրավ գործունեության մասին լուրերը` քյավառա բարբառով զարմանք արտահայտելով, թե ինչու է մամուլն իր անձի վրա կենտրոնացել: «Մի ստիպեք, որ բերանս բացեմ»,¬ հայտարարել է Արզաքանցյանը, սակայն ինչպես երևում է նա ոչ թե բերանը պետք է բացի, այլ պայքարի աշխարհագրությունն ընդլայնի` հակառակորդների շարքում ներգրավելով նաև ռուսական լրատվամիջոցները: Ինչպես հայտնի է` Արզաքանցյան Տիգրանը ԱԺ նիստերից իր բացակայությունները մշտապես առողջական խնդիրներով է պատճառաբանում: Ավելին, վերջին շրջանում արդեն կանոնավորապես բժշկի թղթեր էլ է ներկայացնում օրենսդիրին: Բայց չի ասում (կամ ինքն էլ չգիտե), թե ինչ հիվանդությամբ է տառապում: Ժամանցո՞վ է բուժվում