ԱՅՑ` ՈՍՏԻԿԱՆՆԵՐՈՎ


Հրանտ Մաթևոսյանի ծննդավայր Ծմակուտ գյուղում շատերը զարմացան, երբ տեսան իրենց այցի եկած գյուղնախարար Սերգո Կարապետյանին: Զարմանքի պատճառն, իհարկե, միայն այն չէր, որ մեծ աշխարհից կտրված այս գյուղ նախարար էր եկել: Այլ նաև այն, որ Կարապետյանը գյուղ էր եկել երեք ոստիկանների ուղեկցությամբ և խոսելու ընթացքում անընդհատ պահվում էր նրանց թիկունքում` վախվորած նայելով այն գյուղացիներին, ովքեր գյուղամիջում կանգնած` ցանկանում էին զրուցել նախարարի հետ: Այս «զգուշավորության» պատճառն այն էր, որ օրեր առաջ Լոռու մարզի գյուղերից մեկում մի գյուղացի նախարարին ասել էր. «Այ ջահել, դու ո՞վ ես, որ գաս, մեզ մեր անտառից կտրես»: Ու հիմա նախարարը վախենում էր, թե այստեղ էլ կարող են գյուղացիներն իրեն շրջապատել ու Ռևազի ոչխարներն իրենից պահանջել...