ԽԱԲՈ՞ՒՄ ԵՆ


Լոռու մարզպետը թեև գավառապետերի փոփոխության առաջին ծիծեռնակը դարձավ, սակայն հավանական է, որ առաջիկայում էլի որոշ մարզպետներ հրաժեշտ տան իրենց պաշտոններին: Հավաստիացվում է, որ նրանցից ոմանք որոշ ցուցանիշներ (օրինակ գյուղատնտեսության վերաբերյալ տվյալները) ուռճացրել են` գործադիրին ներկայացնելուց առաջ: Մարզպետարաններն այս հարցում գործիք են դարձրել գյուղապետարաններին և գյուղմթերքների ծավալները երեքից մինչև հինգ անգամ գերազանցող թվեր պահանջել: Ասում են, թե նշված սովորույթը տարիների վաղեմություն ունի, սակայն կեղծիքն իրականությունից սկսել է զատվել այն պահից, երբ պաշտոնական թվերի ու բերքի պաշարների անհամամասնությունը սկսել է կասկածներ հարուցել: Ըստ տեղեկությունների` հատկապես այս տարի գյուղոլորտի վերաբերյալ գավառապետերի թվանկարչությունը գործադիրում ծանր են տարել, ու որոշվել է առանձին մարզպետների նույնիսկ պաշտոնանկությամբ պատժել: