Կորչե´ն «անբարո» սրճարանները


 

Այո, ազգային պետությունը նաև պայքարի այս տեսակը պիտի որդեգրեր` հանուն հասարակության բարոյականության: Ասել է թե պայքար` հանուն ազգային անխաթար նկարագրի պահպանման: Ու մինչ ամենատարբեր առումներով` ոչ ավանդական կողմնորոշում ունեցող գունափոխվածները երթ ու ցույցեր են անում, Իրանի իշխանությունները տասնյակ ռեստորաններ ու սրճարաններ են փակել` հանրության բարոյականության համար պայքարի շրջանակներում («Գոլոս Ռոսսիի»):

Անցյալ հանգստյան օրերին իրավակարգի պահապանները ստուգայց են կատարել Թեհրանի շրջաններից մեկի 87 հաստատություններ:

- Բոլոր այդ վայրերը փակվել են այն պատճառով, որ դրանք չեն հետևում իսլամի նորմերին, կանանց նարգիլե են տալիս ծխելու և չունեն անհրաժեշտ թույլտվություն,- պարզաբանել են ոստիկանները:

Բնականաբար` անպատիժ չեն մնացել և կրոնադավ իսլամուհիները. այդ հաստատություններում «հայտնաբերված» բազմաթիվ նարգիլեասեր կանայք ձերբակալվել են` իսլամի պահանջներից շեղվելու համար: