217 կմ` վիրահատության համար


 

Զինծառայության ժամանակ երկու վերջույթները կորցրած Քրիս Մունն աշխարհում առաջին հաշմանդամն է, ով 90 ուժեղագույն մարզիկների հետ մասնակցում է 217 կիլոմետրանոց բարեգործական մարաթոնին: Մարաթոն, որն անցնում է ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Մահվան հովիտով և տևելու է 58 ժամ:

Մասնագետները հայտարարել են, որ այդ մրցարշավն ամենադժվարիններից մեկն է. Մահվան հովտում օդի ջերմաստիճանը հասնում է մինչև 550C-ի:

- Ես վստահ եմ իմ ուժերին և պատրաստ եմ մրցակցել` չնայած պրոթեզներիս,- խոստովանել է Քրիսը:- Ես հպարտ եմ, որ ինձ հաջողվեց մրցումներին մասնակցելու թույլտվություն ստանալ` մյուս մարզիկներին հավասար:

Իսկ մյուս մարզիկների շարքում են արհեստավարժ վազորդներ, արշավորդներ, ալպինիստներ` աշխարհի բոլոր ծայրերից:

Այս պատմության ամենաուշագրավը, սակայն այն է, որ 1 ձեռքից ու 1 ոտքից զրկված 50-ամյա տղամարդը սոսկ ինքնահաստատման համար չէ, որ որոշել է վազել: Արշավի մասնակիցներին որպես պարգև հասանելիք գումարը բրիտանացի Քրիս Մունը մտադիր է տրամադրել Լանարկշիրի կոմսության հիվանդանոցներին` կաթվածահար մարդկանց բուժման նպատակով: Գումարի մի փոքր մասն էլ ինքն է վերցնելու` իր վիրահատության ծախսերը հոգալու:

Վերջույթները նա կորցրել է 1995 թ.` Մոզամբիկում զինծառայության ժամանակ:

Իսկ ամենաարագաշարժ մարզիկի կոչման համար մրցարշավը սկսվել է այս երկուշաբթի և կավարտվի այսօր: