Կաթի սերը քաշել են


 

Վերջերս Շիրակի մարզի իրավապահների օգնությանն են դիմել Աշոցք գյուղի վեց բնակիչներ: Զույգաղբյուր գյուղում գործող «Ոսկե սեր» ընկերության տնօրենի և աշխատակցի հետ բանավոր պայմանավորվածության համաձայն` 2011 թ. մայիսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրանք կաթ են վաճառել ընկերությանը: Սակայն հիշյալ անձինք, գործարքի սկզբում «ոսկե սարեր» խոստանալով, չարաշահել են գյուղացիների վստահությունը և չեն վճարել նրանց հասանելիք 3.000.000 դրամը:

Միայն զարմանալ և ապշել կարող ես, թե վերամբարձ և իրենց իրական գործելակերպին ամենևին էլ չպատշաճող անունով ընկերության մարդիկ ի՞նչ խղճով են գրպանել միամիտ և պարտաճանաչ գյուղացիների թափած քրտինքը:

Մնում է հուսալ, որ իրավապահներն առաջիկայում պատասխանատվության կենթարկեն նորօրյա այս հարստահարիչներին: