Հետո՞ ինչ, որ միապետ է


 

Ամենաժողովրդավար պետությունների ամենաժողովրդավար առաջնորդների նման Իսպանիո միապետը ևս անտարբեր չմնաց իր երկրի տնտեսությանը պատուհասած ճգնաժամի հանդեպ: Իր աշխատավարձը նա կրճատել է 7,1 տոկոսով (տեղեկացրել է The Huffington.Post-ը): Այսուհետ Խուան Կառլոս I-ը տարեկան կստանա 272 հազար եվրո` նախկինից 20 հազար պակաս: Հոր օրինակին է հետևալ նաև իսպանական գահի ժառանգորդ Ֆելիպե Աստուրիյսկին և իր տարեկան եկամուտները կրճատել է 10 հազար եվրոյով: Նա էլ ամենամյա կստանա 131 հազար եվրո:

Իսպանացիների համար, սակայն, այսպիսի նվիրաբերումները նորություն չեն: Նախկինում երկրի վարչապետն ու կառավարության անդամները նույն չափով` 7,1 %-ով ինքնակամ նվազեցրել էին իրենց աշխատավարձերը ու նաև հրաժարվել տարբեր տեսակի հավելավճարներից: Կառավարության ղեկավարը հիմա ամսեկան ստանում է 6000 եվրոյից մի փոքր ավելի, իսկ նախարարները` 5000-ական եվրո:

Ի դեպ, այս տարի Իսպանիայի թագավորը 170 հազար եվրոյի չափով նվազեցրել է և իր ընտանիքի պահպանմանն ուղղվող ծախսերը: