ԱՇՏԱՐԱԿԻ ՊՈՊՈՔԸ, ՀՄԱՅԱԿԻ ՄԱՆԴԱՏԸ


 

Ինչպես պարզվում է` Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, որ ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր էր ընտրվել, բայց հրաժարվել, չի հաշտվել այն մտքի հետ, որ ինքն ազգիս ընտրյալներում ցանկում տեղ չի զբաղեցրել խորհրդարանում: Ու հիմա Հմայակը հայացքը Ավանի ընտրատարածքին է հառել, որտեղից ընտրված պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է մանդատից:

Բոլոր ժամանակների բոլոր թեկնածուների նման` Հմայակը ևս հայտարարում է, որ ինքն անպայման ընտրվելու է: Սակայն Ավանի բնակչության շրջանում կազմակերպած մեր հպանցիկ հարցախույզը բնավ քաղաքագետի օգտին չէր: Շատերը զարմացած հարցրեցին, թե ո՞վ է Հմայակ Հովհաննիսյանը, իսկ ոմանք էլ հիշատակեցին, թե պատգամավորական գործունեության ընթացքում նա հաճախ է փոխել քաղաքական համոզմունքները… ԱԺ պատգամավորներից մեկն էլ, տեղեկանալով Հմայակի պատգամավոր դառնալու ցանկության մասին, ասաց.

- Ավելի լավ է իր նախասիրած խնձորը փոխարինի պոպոքով ու մտածի ընտանիք կազմելու մասին: