ԱՉՔԻ ԳԵՐԱՆԸ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ


 

Օրերս «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար և կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանն այսպիսի հայտարարություն է արել.

- Ինձ համար անընդունելի է, որ սոցիալապես նման երկրում թիկնապահներով ման գան, թիկնապահներին նման արտոնություններ տան, և այնպիսի մթնոլորտ ստեղծեն նրանց համար, ոքեր կարող են ցանկացած պահի նման երևույթ թույլ տալ իրենց:

Տեսնում եք, թե ինչ անկեղծ մտահոգություն ունի մանկավարժական գիտությունների թեկնածու պատգամավորն ու կուսակցական լիդերը: Բայց հետաքրքիր է, թե ո՞ւմ նկատի ունի նա… Մի՞թե չի տեսնում, որ իր թանկագին Արթուր Վահանիչը քայլ չի անում առանց թիկնապահների ուղեկցության: Հարազատ կուսակցության շենք մտնելիս էլ թիկնապահները վաղօրոք մտնում են բոլոր հարկաբաժինները, ստուգում, ապա նոր Արթուր Բաղդասարյանը մտնում է իր սեփականությունը հանդիսացող շենք… Ավելացնենք նաև, որ Արթուր Բաղդասարյանի թիկնապահները հնգապատիկ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան գիտության դոկտորներն ու թեկնածուները…