Նախկին պոռնոաստղն ինքնաբացահայտվել է


 

«Վիզկոն» ՍՊԸ հիմնադիր Պավել Անդերսոնի սկանդալային հայտարարությունները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Ամերիկյան նախկին պոռնոաստղն արել է մի շարք բացահայտումներ, խոստովանել, որ կաշառքներ է տվել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին, այլ պաշտոնատար անձանց...

Զարմանալին այն է, որ ՀՀ դատախազությունը անտարբերության է մատնել սույն հայտարարությունը, որն առաջին հերթին ուղղված է հենց Անդերսոնի դեմ, ով կաշառքներ է տվել, խաբել բազմաթիվ հայաստանցիների, պետական գերակա շահի անվան տակ մայրաքաղաքի Բուզանդի փողոցի շատ բնակիչների անտուն թողել, խաբեությամբ տիրացել նրանց ունեցվածքին ու ֆինանսական միջոցներին:

Զարմանալի է նաև, որ հայաստանյան դատարանները չեն կարողանում իբրև վկա նրան ներգրավել դատական վարույթում գտնվող գործերում: Մեր իրավապահների անգործությունն էլ առավել սանձարձակ է դարձրել ամերիկացի գործարարին, ով հրապարակային հայտարարություն անելով իր կողմից կատարված հանցագործության մասին` շարունակում է ծաղրել բոլոր տուժողներին: Իսկ տուժողներն էլ որոշել են շարունակել իրենց ցույցերը և հասնել նրան, որպեսզի Պավել Անդերսոնը ոչ միայն կանգնի դատարանի առջև, այլև վերադարձնի մարդկանցից խլված բնակարանները: