ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է


 

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին խիստ զայրացրել է մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումները, թե ինքը չի ենթարկվելու ՀՀԿ-ին ու իր թեկնածությունը չսատարելու դեպքում` առաջադրվելու է առանց կուսակցության համաձայնության: Քաղաքապետն իրեն համարում է կարգապահ կուսակցական և ենթարկվելու է այն բոլոր որոշումներին, որոնք կկայացնի կուսակցությունը:

Ի դեպ, կուսակցության որոշումներին դեմ չգնալու խոստում են տվել բոլոր այն համայնքապետերը, ովքեր պատրաստվում են մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Բայց ահա «Լավանդայի Արայիկը»` Արայիկ Հայրապետյանը, հեռացել է ՕԵԿ-ից և որոշել է այլևս չենթարկվել որևէ կուսակցության ու ինքնակամ լուծել իր բոլոր խնդիրները: Հետաքրքիր է, արդյո՞ք նա էլ չի պատրաստվում որևէ համայնքում առաջադրվել… Չնայած ճանաչված գործարարը վերջին շրջանում հեռացել է քաղաքականությունից և միայն մտածում է իր կորցրած գումարները վերադարձնելու մասին…