ԿՀԵՌԱՆԱՆ ԿԱՊԱՆԻՑ


Վերջին տարիներին, վերհիշելով Լեռնահայաստանի մասին, Կապանը, որը Սյունիքի «մայրաքաղաքն» է, դարձել է դաշնակցականների կարևորագույն հանգրվաններից մեկը: Այստեղ արդեն ավանդական հաջողություններ են գրանցել նրանք ու մշտապես զբաղեցրել քաղաքապետի պաշտոնը: Սակայն նոր ՏԻՄ ընտրությունների նախօրյակին արդեն հայտնի է դարձել, որ Կապանի գործող դաշնակցական քաղաքապետն այլևս կորցրել է իր բոլոր հնարավորությունները, ուստի չի պատրաստվում առաջադրվել նույն պաշտոնում: Ասում են, որ ընկեր Հրանտ Մարգարյանն այնքան էլ չի տխրել այս փաստից, անգամ գործող քաղաքապետին խորհուրդ է տվել հեռանալ «անգլիական ձևով»… Իսկ թե ումից ինչ խոստումներ է ստացել ընկեր Հրանտը, կամ թե նա ինչ ցանկություններ ունի` առայժմ հայտնի չէ: Միայն շրջանառվում են լուրեր այն մասին, որ Հրանտ Մարգարյանի մի շարք որոշումներ և պայմանավորվածություններ այնքան էլ չեն քաջալերվում ՀՅԴ Գերագույն մարմնում, անգամ ոմանք խիստ քննադատաբար են վերաբերվում ընկեր Հրանտի որոշումներին ու ցանկություններին: